![]()
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։
Նոյմբերի 7-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։
Նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։
Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()