![]()
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շարունակում է թելել Կրեմլի կողմից փոխանցված թելը՝ հայտարարելով, թե հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները եղել են, իբր, «աննախադեպ կեղծիքներով ու ճնշումներով»:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, թե ընտրություններում եղել է «Արևմուտքի աննախադեպ միջամտություն»:
Անտեսելով ընդդիմության կողմից ընտրակաշառքների հսկայական թիվն ու այդ մասին հավաստող վարույթները, Զախարով հայտարարել է, իբր, իրականում երբևէ չեղած աննախադեպ ճնշում է գրանցվել ընդդիմության նկատմամբ։
«Մի կողմից, ճնշումն այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները՝ որպես հայեցակարգ։ Արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է, իմ կարծիքով, այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով կայացած ընտրությունները։
![]()