Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը Հանրային ՀԸ եթերում պատասխանելով՝ կմասնակցի՞ ընտրապայքարի քաղաքական ուժերի առաջին դեմքերի հետ անցկացվելիք բանավեճին, ասել էր՝ ոչ, քանի որ բանավեճի ձևաչափը դուրը չի գալիս։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Քոչարյանի՝ բանավեճին չմասնակցելու հերթական որոշմանը, տեսանյութ է հրապարակել և գրել․

«Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց`հրաժարվելով բանավեճից»։

Ըստ Չախոյանի, Քոչարյանը ոնց 8 տարի փախել էր վարչապետի հետ հանդիպումներից, այս անգամ էլ փախավ՝ նախընտրելով սեղանի տակից գոռալ, որ տղամարդ է ու իր խոսքի տերն է։

«Բայց ընդամենը սատկած առյուծ թամբող է»,- ասել է Չախոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ