![]()
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության նախագահական մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ, «Luys Medya»-ի կառավարման խորհրդի նախագահ Արամ Քուրանին։
Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Luys Medya»-ի գործունեության զարգացման ուղին, միջազգային հեռարձակման ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-ների միջոցով հաղորդակցության և երկխոսության հնարավորությունները։
![]()