Երևան-Սևան ավտոճանապարհին Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 8-ին Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։

Ժամը 07:50-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։ Ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով, և ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն էլ նա է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ