Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մրցումային վերջին օրն է, և Հայաստանի հավաքականն ունի մեկ մասնակից:

Երևանի ժամանակով առավոտյան՝ 10:00-ին, պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Մրցաշարի ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ