Վարազդատ Լալայանը՝ պոկում վարժության փոքր արծաթե մեդալակիր

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը առայժմ պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ. նա գլխավերևում բարձրացրել է 205 կգ, 210 կգ, իսկ վերջին 214 կգ-ը՝ ձախողել:

Մրցաշարի ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ