![]()
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ՀՀ ղեկավարության կողմից ԵՄ-ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասակար են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը», – նշել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունում։
![]()