Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

1998-ի և 2003-ի ընտրությունների կեղծման մասին Պետրոսի հարցին ի պատասխան՝ Քոչարյանն այսօր ստել է, ասելով, թե «երկու ընտրություններով էլ կա միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները։ Նման կարգի գնահատականներ այնտեղ չկային»։

Այս մասին գրել է քաղաքագետ Հրայր Մանուկյանն ու մեջբերում արել.

«Մեջբերում 1998-ի ԵԱՀԿ դիտորդների զեկույցից՝

«[1998-ի] Մարտի 16-ի և 30-ի արտահերթ նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ այն չափանիշներին, որոնց Հայաստանը պարտավորվել է հետևել 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով։ Հայաստանը ընտրություններ է անցկացրել, որոնք բնութագրվել են լուրջ թերություններով թե՛ 1995-ին, թե՛ 1996-ին։ Այս ընտրությունները որոշ առումներով բարելավում էին ցույց տալիս 1996 թվականի ընտրությունների համեմատ, սակայն 1996 թվականի ընտրությունները հարմար չափանիշ չեն»։

Նմանապես՝ 2003-ի ընտրությունների մասին գրել են, որ դրանք, «չեն համապատասխանել դեմոկրատական ընտրությունների միջազգային չափանիշներին», և որ «քվեարկության, ձայների հաշվարկի ու արդյունքների ամփոփման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ, ներառյալ՝ քվեատուփերի լայնածավալ լցոնումներ»:

2018-ի ընտրությունների մասով էլ արձանագրել են, որ ձայներ գնելու ու ընտրողների վրա ճնշում գործադրելու նախորդ պրակտիկան բացակայել է։

Սա՝ ԵԱՀԿ դիտորդները, որոնք սովորաբար բավականին զուսպ են»,- գրել է Մանուկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ