![]()
ՔՊԿ Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողորմելի ստահակները հիմա էլ Իվետա Մուկուչյանին են փորձում թիրախավորել։ Ֆոտոշոփով դեմքին կիսալուսին ու աստղ են ավելացրել ու իրենցից գոհ տարածում ու հայհոյում են։
Ժողովուրդ ջան, թող ներեն ինձ բոլորը, բայց Իվետան հայկական պոպի թագուհին է, ու առհասարակ ամենամոտ երևույթը Բեյոնսեին կամ մնացածին, որ երբևէ ունեցել ա հայաստանյան շոուբիզնեսը, իսկ դուք ընդամենը նրա նկարը ֆոտոշոփ անող ու ձեր ֆեյքերի բրիգադներով հայհոյող փոքրոգի սրիկաներ եք։
Իվետան երեկ երգել է Հայաստանի 30-40 հազար քաղաքացու համար։ Ու այ էդքան մարդ երգել է նրա հետ միասին ու ծափահարել իրեն։ Մնացածը ինքներդ մտածեք»։
![]()