![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյին։
Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությունը։
![]()
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև կադրերի շարունակական վերապատրաստման, կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։
![]()