Երևանի Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք․ երբ կգործարկվի

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, այն գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ