![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2021 թվականից Հայաստանի ընդդիմությունը Վլադիմիր Պուտինն է: Ըստ նրա՝ այժմ էլ ոչինչ չի փոխվել:
Բաբաջանյանի նկատառմամբ՝ ժողովրդի վրա կրակող հանցագործներին պետք է արգելվի ընտրություններին մասնակցել և որևէ պաշտոն զբաղեցնել:
«Մարտի 1-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-Ն և ՀՅԴ-ն Երևանի կենտրոնում գնդակահարել են ժողովրդավարությունը՝ ի դեմս 10 անզեն և խաղաղ ցուցարարի»,- ասում է նա:
Քաղաքական գործիչը այն համոզմանն է, որ Կիրիենկոյի հաճախորդները փողով են մտել գործընթացի մեջ և նպատակ ունեն Հայաստանը կանգնեցնել անխուսափելի պատերազմների ու աղետների առաջ:
«Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. բոլորը սնվում են նույն աղբյուրից: Ուզում են ընտրակաշառքների ու քաղաքական սպանությունների ժամանակները հետ բերել»,- շեշտում է Բաբաջանյանը:
Միաժամանակ զրուցակիցը նկատում է՝ առաջիկայում չափազանց կարևոր զարգացումներ են սպասվում Հայաստանում, և Ռուսաստանն ամեն կերպ ուզում է խոչընդոտել դրանք:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()