Աշխարհահռչակ դաշնակահար Գրիգորի Սոկոլովը Հայաստանում է

Աշխարհահռչակ դաշնակահար Գրիգորի Սոկոլովը Հայաստանում է: Նրան օդանավակայանում դիմավորել են ժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը և այլք:

«ԵԿԱՎ ԱՅԴ ՕՐԸ. ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՄԱԵՍՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է:

Երաժիշտ, ում տասնամյակներ շարունակ գրեթե ամեն օր լսում եմ, ապրում նրա երաժշտության կախարդանքով ու աղոթքով։

Երաժիշտ, ում կենդանի ելույթները ունկնդրելու համար հասնում եմ եվրոպական տարբեր քաղաքներ ու ամեն անգամ երազում ու փափագում, որ մի օր էլ մեր հայրենիքում կվայելենք նրա աստվածային երաժշտական մեկնաբանությունը։

Եվ այդ օրը եկավ… Աշխարհահռչակ դաշնակահարը, իմ պաշտելի մաեստրոն այսօր Երևանում է։ Նրան դիմավորեցինք օդանավակայանում։ Եռօրյա փորձերից հետո՝ նոյեմբերի 14-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկա կգտնվենք հիրավի պատմական, մշակութային նշանակալից իրադարձության։

Հպարտ ու երջանիկ եմ՝ անսահման, աննկարագրելի…»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդապետյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

2026թ. թվականի նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում բացառիկ մենահամերգով հանդես կգա Գրիգորի Սոկոլովը: Նրա այցը Հայաստան իրականություն է դարձել բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի ջանքերով։

Ավելի վաղ Վարդապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում պատմել էր, թե ինչպես է հաջողվել նման մեծության դաշնակահարին բերել Հայաստան: Հարցազրույցը կարող եք կարդալ՝ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ