![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ալբերտ Բազեյանն ասել է այն, ինչ հրամցնում են իրենց կուրատորները: Ըստ նրա՝ Ռուսաստանը չի ուզում, որ այստեղ խաղաղություն լինի:
«Զբաղվել են ՀՀ-ի և Արցախի վաճառքով, վաճառել են ամեն ինչ, այդ թվում՝ մեր ինքնիշխանությունը: Իրենց պետք է, որ անընդհատ պատերազմ լինի»,- ասում է նա:
Ըստ զրուցակցի՝ «ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է. «Վերջին մարտն են տալիս»:
Միաժամանակ քաղաքագետը կարծիք է հայտնում. «Մենք չենք կարող անընդհատ նստել և երազել Մասիսի, Արցախի մասին․ ինչքան երազենք, այնքան շատ ենք կորցնելու»:
Դավիթ Ստեփանյանն ընդգծում է՝ եթե 2018 թվականին չլիներ իշխանափոխություն, Հայաստանն այսօր կարող է ընդհանրապես չլիներ:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()