Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ: Դատարանը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է:

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել՝ դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ