Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին

ՀՀ ՆԳ նախարարությունն անդրադարձել է տարածվող տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են երեխաները ջարդուփշուր անում ՀՀ զինանշանը։

«Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 28-ին՝ Վեդիի մանկապարտեզներից մեկում, ինչի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ։ Ահազանգին անմիջապես արձագանքել են Համայնքային ոստիկանության ծառայողները։ Ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է անչափահասների ինքնությունը։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, կա նախաձեռնված քրեական վարույթ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ