![]()
Լուսանկարում՝ Վրույր Այվազյան, Անդրանիկ Գևորգյան
Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ Տաշիրում և Ստեփանավանում խուզարկվում են մասնավորապես Կարապետյանների աջակիցներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի, Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարանները։
![]()