Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ