![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով ակտիվիստ Միքայել Մարգարյանից ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։
«Դատալեքս» համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Սիմոնյանը պահանջում է.
«Պատասխանող Միքայել Մարգարյանին պարտավորեցնել հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հայտարարության վերնագիրը շարադրել այսպես․ «Ես՝ Միքայել Մարգարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «26.03.2026թ.-ին իմ կողմից ՀՀ ազգային ժողովի մոտակայքում կատարվել են արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
Պատասխանող Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Պատասխանող Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 506 000 (հինգ հարյուր վեց հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
![]()