![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում մասնակցել են Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Վարչապետը շնորհավորել է բռնցքամարտիկին, նշել, որ ուրախությամբ է արձանագրում՝ գործի 1/6-րդ մասն արված է:
«Թաքցնելու բան չկա, բոլորն էլ գիտեն՝ բրենդինգն ամենակարևոր բանն է աշխարհում, այսինքն՝ նույն դպրոցը 2 տարբեր բրենդինգով 2 տարբեր բաներ են բացարձակապես: Կարևոր է, որ մեր՝ հաջողությունների հասած մարզիկներն իմանան, որ Հայաստանում իրենց ինչքան են սիրում ու ինչքան գնահատում: Բացի այդ՝ երեխաներն էլ են սիրում հայտնի ու անվանի մարզիկներին, միայն ձեր անունը բավարար է նրանց ընտրության համար, որ ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ»,- ասել է վարչապետը:
Նա շնորհակալություն է հայտնել Աբրահամին իր նվաճումների համար, նշել, որ շնորհակալ է գիտելիքն ու փորձը ծննդավայրում կիսելու ակնհայտ պատրաստակամության համար:
![]()