![]()
Ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Աբրահամը:
Հիմնարկեքից հետո Աբրահամը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել, ապա խորհրդանշական նվերներ փոխանցել՝ իր ստորագրությամբ բոքսի ձեռնոցներ, մեքենայի համար նախատեսված փոքր ձեռնոցներ ու օծանելիք:
ՀՀ վարչապետը նշել է, թե Արթուր Աբրահամից նվերներ ստանալն իր համար պատիվ է:
![]()