![]()
«Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը»։
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսուհետև առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,- նշել է նա։
![]()