Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի մասին օրենքը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրերից։

Նախագահը նաև այլ օրենքներ էլ է ստորագրել:

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին, Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին, ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրու-թյունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ