Ռուս դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը դանակահարել են միմյանց

Ըստ ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում. սկզբում նրանք վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձեռքն են առել խոհանոցային դանակները։

28-ամյա դերասանը 23-ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինքն էլ հարված է ստացել պարանոցին։

Դուռը ստիպված են եղել բացել ԱԻՆ աշխատակիցները. ժամանած բժիշկները արձանագրել են ամուսինների մահը։ Մերձմոսկովյան Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Քննիչկրիմինալիստները առգրավել են դանակները և իրականացրել դեպքի վայրի զննություն։ Վլադիսլավն ու Եվգենյան միասին էին աշխատում թատրոնում. երիտասարդը դերասան էր, իսկ աղջիկը զբաղեցնում էր դիմահարդարման արտադրամասի վարիչի պաշտոնը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ