Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից։

Այս մասին հայտնել է ISNA-ն։

Այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային հարցերի շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։

«Թրամփն ասել է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային զարգացման իր իրավունքը, բայց չի բացատրում դրա հիմքը։ Դուք չեք կարող զրկել ժողովրդին իր իրավունքներից», — նշել է Փեզեշքիանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ