![]()
Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։
Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ին, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը, 23-ին կեսօրից հետո, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()