Նա ղժժում է ազգի վրա…այս մարդը 30 տարի անց էլ չի տիրապետում տարրական բանի’ գրագետ մայրենի լեզվին…Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Նա ղժժում է ազգի վրա…

Նա կրթությունը դարձրեց հասանելի ու մատչելի միայն հարուստների պորճ «արքայազնների» ու գեղցիաքաղքենի «արքայադստրերի» համար։
Իրավաբանական ֆակուլտետում կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կարող էին սովորել միայն ա լյա Լյովիկ կամ ա լյա Սիրուշո երեխաները’ յուրայինները, ու հետո աշխատանքի անցնեին դատարաններում, դատախազությունում, Արդարադատության նախարարությունում, դատախազությունում, ԱԳՆ-ու, իսկ կարճ ժամանակ անց դատավոր, դատախազ, ոստիկանապետ ու դեսպան դառնային։ Աղքատ ընտանիքի կամ շրջանների շնորհալի ու տաղանդավոր երեխաների խեղված երազանքների մասին խոսելն ավելորդ է, որովհետև հանրակացարաններն էլ կերել էր, ինչպես գիտահետազոտական ինստիտուտները…

Վերջիններիս սիստեմատիկ փլուզման ու շենքերի յուրացման խորապատկերին ճշգրիտ ու բնագիտական ֆակուլտետները ուսանողների պակասի պատճառով կանգնեցին կրախի առաջ, այն դեպքում երբ ավանդաբար այդ ֆակուլտետները են եղել երկրի ու ԲՈՒՀ-երի դեմքը, ի տարբերություն «պրեստիժնի» մասնագիտությունների, որտեղ սովորում էին իրենց անտառաճանաչները…

Դպրոցները տոտալ կուսակցականացրեց ըստ իր կազմավորած «կոալիցիոն» կառավարությունների, հիմնականում այն տալով ապազգային դաշնակներին։ Ուսուցիչ նշանակվելու համար պահանջվող «դրույքագումարներ» բոլորն անգիր գիտեին, ինչպես զինվորական, ոստիկանական, գիտական, մանկավարժական ու մշակութային կոչումներինը։

Իր ժամանակ թափ ստացավ Երևանում ու այլուր հոթելների անվան տակ պոռնկատների բացումը, որտեղ կրթության անհասանելիություն ունեցած խավի երեխաները պետք է սպասարկեին իրենց պորճերին։

Երևանում մասնավորեցվեցին բազում մանկապարտեզների շենքեր, որի պատճառով առ այսօր բազում ծնողներ ստիպված են հերթերի մեջ սպասել, քանի որ քաղաքի մանկապարտեզային ֆոնդը չի բավարարում։

Գյուղերում դպրոցները վերածվեցին գոմերի’ տասնամյակներով չտեսնելով որևէ վերանորոգման դեմք…

Ուսուցիչները դարձան ամենաարհամարհված, ստրկացված, ոչնչացված խավը, ովքեր ստիպված էին լռել հաբռգած պորճ լակոտների բեսպրեեդելի առաջ, որովհետև պապաները գլուխները տուալետում կլխկեին։

Ու այս մարդը 30 տարի անց էլ չի տիրապետում տարրական բանի’ գրագետ մայրենի լեզվին…

Հավաքվեք այս երկրից ու մեկընդմիշտ լքեք։ Այստեղ ձեր համար ուրախ չեն։ Դուք այս հողին միայն արհավիրք ու ցավ եք բերել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ