![]()
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից:
Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
![]()