«Հոկտեմբերի 27»-ը անողները կապեր ունեին անվտանգային մարմինների հետ, համագործակցում էին դրսի ուժերի հետ

Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի խոսքով՝ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում ամենախոշոր հարվածը Հայաստանի պետականությանը հասցվել է «Հոկտեմբերի 27»-ով:

«Գլխատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը: Սա ինչ-որ մի կետից բնութագրում էի որպես հայկական Քենեդիի պատմություն, որտեղ այնքան խորն են եղածում ներգրավվածի չափը և կերպը, որ մինչ օրս չենք կարողանում բացահայտել կամ ուղիղ խոսել, թե ինչպես և ով արեց»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ Խառատյանի՝ կատարվածում ակնհայտ է արտաքին հետքը. «Հոկտեմբերի 27-ը հաջորդել էր այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանի ԱՄՆ կատարած այցը: Ոճրագործության կատարողները կապեր ունեին անվտանգային մարմինների հետ, որոնք համագործակցում էին դրսի ուժերի հետ: Ում էր պետք գլխատել Հայաստանի իշխանությանը: Կարող ենք ենթադրություններ անել: Եթե վերլուծում ենք, թե Ռոբերտ Քոչարյանը ում էր նշանակում ոստիկանապետներ, ապա շատերի համար պարզ է դառնում, թե ում էր դա ձեռնտու»:

Զրուցակցի նկատառմամբ՝ այդ փուլում իշխանությունները առավել ինքնիշխանության գնացող ուղի էին ընտրել, դրան զուգահեռ քննարկվում էր Մեղրիի միջանցքի հարցը:

«Իսկ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը չէր բխում ՌԴ-ի շահերից»,- ասում է Խառատյանը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը՝ վերջինս նկատում է. «Ադրբեջանը գերի է ընկել սահմանադրական փոփոխությունների նախապայմանին, ադրբեջանցիների խոսույթից դա է երևում. պարզ չէ՝ ինչ կլինի դրա վերջնարդյունքը»:

Միաժամանակ Խառատյանը տեսակետ է հայտնում, որ իրատեսական չի համարում արտահերթ ընտրությունների անցակցումը:

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ վերջինս ընդգծում է՝ գազի գնի թանկացումը հնարավոր և իրատեսական է, իսկ գազի փակումը՝ ոչ այնքան. «Դա փամփուշտ է, որով ավելի շատ վախեցնում են, քան կրակում»:

Արսեն Խառատյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ