![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի՝ ԱԺ դահլիճում դրսևորած վարքագծին։
«Այս պարոնն իր «տղամարդկությունն» ու քաղաքական «ուժը» փորձում է ցույց տալ բացառապես ԱԺ դահլիճում՝ կանանց վրա ճվճվալով ու էժանագին շոուներ բեմադրելով։
Բայց արի ու տես, որ այս բարձրաձայն ջղաձգումները ոչ մի կապ չունեն օրակարգի հետ։ Սա ընդամենը Ստեփանավանի իրենց՝ գրասենյակում տեսախցիկը չգտնելու և ընտրական հերթական պարտությունից հետո առաջացած հիստերիան է։
Երբ քաղաքականապես ասելիք չունես, իսկ թիմակիցներդ կաշառքի սկանդալների մեջ են թաթախված, մնում է միայն ամբիոնից գոռգոռալը»,- գրել է Մանավազյանը։
![]()