![]()
Դաշնության խորհրդի կանոնադրության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Ռուսաստան մուտք գործելն արգելելու հարցը։։
Ավելի վաղ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք էր հայտնել Առուշանյանի՝ «Իվանների» մասին հայտարարության կապակցությամբ՝ այն անվանելով սադրիչ։
«ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը թույլ է տվել նսեմացնող արտահայտություն ռուսների հասցեին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Ես կարծում եմ, որ նման արտահայտությունները արժանի են իրական պատասխանատվության։ Ճիշտ կլիներ, եթե մեր Արտաքին գործերի նախարարությունը քննարկեր Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը։
Հենց այս «Իվաններն» էին, որ փրկեցին Հայաստանը ցեղասպանությունից, իսկ հետո՝ ամբողջ աշխարհը՝ ֆաշիստական «շագանակագույն ժանտախտից»։ Եվ այսօր մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան տեղակայված են Շիրակում՝ պաշտպանելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն, նա պարզապես պետք է շնորհակալություն հայտնի»,- գրել է Ջաբարովը։
![]()