«Պրախադնոյ դվոր» չէ, որ ամեն «թաթար բորակի» մորթին փրկելու համար ոտքերը սրբի պետականության վրա. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը «Սուտլիկ որսկան»-ի քաղաքական դրսևորումներն էին:

«Մարդ, որը տասը տարի ղեկավարել է ՀՀ-ն, այսօր ասում է, որ շատ հարցերում ինքը կապ չի ունեցել: Ամեն ասուլիսից հետո ժողովուրդը հերթական անգամ համոզվում է, որ էս մարդը իրականության հետ կապ չունի կամ իրականությունը խեղաթյուրում է 180 աստիճան»,- նկատում է նա:

Ըստ Առաքելյանի՝ ակնհայտ է, որ Քոչարյանն ամեն անգամ փորձում է Սերժ Սարգսյանին դուրս դնել դաշտից. «Սա խոսում է նրանց միջև առկա հակասությունների մասին․ ընտրություններին ընդառաջ ավելի դրանք սրվելու են: Ես կարծում եմ՝ Սարգսյանն ինչ-որ պահի անակնկալներ կմատուցի Քոչարյանին»:

Քաղաքագետը նկատում է՝ լավ կլինի, որ Քոչարյանն իր դեմքով մասնակցի ընտրություններին, քանի որ ժողովուրդը հերթական անգամ կգնահատի այդ դեմքի արժանիքները:

Դիտարկմանը՝ Ռ. Քոչարյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում է երազանքի, զրուցակիցն ասում է. «Ինչո՞ւ են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում երազանքի, քանի որ իրենց իշխանության գալու ճանապարհն անցնում է 9-րդ կետով, այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան տանդեմին միջանցք տրամադրելով»:

Ըստ Առաքելյանի՝ այս մարդկանց քաղաքական օրակարգերում ժողովուրդը մշտապես բացակայել է:

Նա մեծ հաշվով տարբերություն չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի միջև. «Իրենք չեն էլ թաքցնում, թե որտեղից են դաբրոներ ստանում, իհարկե, ՌԴ-ից: Քոչարյանը դարձել է այդ երկրի լոբբիստական շահերի պաշտպանը ՀՀ-ում»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե իր կարծիքով՝ ՀՀ-ն պետք է ՌԴ-ի հետ միութենական պետության մաս կազմի, քաղաքագետն ընդգծում է. «Պետք է Քրեական օրենսգիրքը հստակություն մտցնի, որպեսզի ամեն «թաթար բորակի» տեղից չհելնի և ՀՀ պետականության վրա իր ոտքերը սրբի՝ կաշին փրկելու համար: Իրավապահ համակարգը պետք է ցանկացած նման հայտարարության հետևից գնա, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ