![]()
Իտալիայում 91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ, «Armani» ընկերության հիմնադիր Ջորջիո Արմանին:
Այս մասին հաղորդել են համաշխարհային ԶԼՄ-ները՝ հղում անելով Armani Group ընկերության հայտարարությանը:
«Տարիների ընթացքում Ջորջիո Արմանին ստեղծել է մի տեսլական, որը նորաձևությունից տարածվել է կյանքի բոլոր ոլորտների վրա՝ կանխատեսելով ժամանակները արտակարգ պարզությամբ և հստակությամբ: Անխոնջ աշխատել է նա մինչև իր վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանը և հավաքածուներին»,- նշել է Արմանին։
Հրաժեշտը տեղի կունենա Միլանում՝ Teatro Armani-ում, սեպտեմբերի 6-ին և 7-ին: Հուղարկավորությունը կկատարվի փակ ձևաչափով, ինչպես Արմանին է ցանկացել:
![]()