Թորոսյանը պատասխանել է կադրային փոփոխությունների և կենսաթոշակի բարձրացման հավանականությանը վերաբերող հարցերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հավանական կադրային փոփոխություններին, ասաց, որ որևէ մեկին չի հորդորել ազատման դիմում գրել:

Հարցին՝ արդյոք ստացե՞լ է 2026 թվականից կենսաթոշակները բարձրացնելու առաջադրանք, նախարարը պատասխանեց.

«Մենք զբաղվելու ենք Կառավարության ծրագրի իրականացմամբ և տարբեր գործիքներով, որոնք մինչ օրս էլ իրականացվել են. դա հատկապես հետվճարի համակարգն է անկանխիկ գործարքների միջոցով, որը մենք փորձում ենք խթանել և շարունակելու ենք խթանել՝ գուցե նաև փոփոխություններ իրականացնելով սահմանաչափերի մեջ դեպի աճ, աճման ուղղությամբ:

Երբ որոշումները կկայացվեն, դրա մասին պատշաճ կտեղեկացվի հանրությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ