Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը, սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (օգոստոս և սեպտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ