![]()
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը՝ այն անվանելով հնարավոր շրջադարձային կետ։
«Դրա իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին»,- ընդգծել է Բերսեն։
Նա հավելել է, որ Կովկասի տարածաշրջանն այլևս կախված չէ մեկ հենման կետից, և Կովկասը կարող է կարևոր դեր խաղալ ուժերի հավասարակշռության ձևավորման գործում:
![]()