Լոռին ու Արմավիրը նոր մարզպետներ ունեն

ԱԺ նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի, իսկ Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի մարզի ղեկավար:

Համապատասխան որոշումները հաստատվել են կառավարության սեպտեմբերի 4-ի նիստին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ։

Վերջինս օգոստոսի 25-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, պատգամավորի լիազորությունները դադարեցվել են սեպտեմբերի 1-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ