Մեթամֆետամինի 3 փաթեթ. 40-ամյա կինը կալանավորվել է դրանք պահելու և իրացնելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվել է օգոստոսի 28-ին:

Ժամը 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:

Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

40-ամյա կինը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ