![]()
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հաստատել են կոմիտեից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
![]()