![]()
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում:
Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Իլհամ Ալիևի հետ:
![]()