Երևանում հրդեհ է բռնկվել «Մերսեդես»-ում. այն վերածվել է մոխրակույտի

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 6-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Մ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ