Քաղաքացին գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել

Օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և տրամաչափի 59 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ