Ուր է կորել «ակտիվիստ» Հայկ Մարությանը. նրանից հրաժարվել են անգամ կուսակցական ընկերները. տեսանյութ

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազգային առաջընթաց» կուսակցության այն հայտարարությանը, թե այսուհետև համանուն կուսակցության ու խմբակցության անունից հայտարարությունները չխառնեն մարությանական ելույթների հետ, նկատում է՝ ապառիկով վերցված կուսակցությունները ունենում են հենց նման վախճան:

Ըստ նրա՝ Հայկ Մարությանը «ապառիկով» վերցրել էր կուսակցություն, որն օգտագործում էր, դարձավ ավագանի, և վերջում այդ կուսակցության հետ բաժանվեցին:

«Գիտե՞ք՝ ինչու․ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավարը և պրո հայկգրիգորյանական մասը արևմտամետ արժեքների կրողն է, իսկ Հայկ Մարությանը ռուսական գծի մեջ է, և այստեղ կան նաև աշխարհաքաղաքական բախումներ՝ լևոնտեր-պետրոսյանական ոճով դաստիարակված Հայկ Մարությանի հետ»,- նշում է Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ