Քոչարյանը լավ կանի վեր ընկնի տեղն ու ձայնը կտրի. «Հոկտեմբերի 27»-ի ու այս ամենի «պապան» նա է. Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, և որ Նիկոլ Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդել է այն՝ ասում է՝ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ նման բաներ խոսելու փոխարեն պետք է ձայնը կտրի, մի անկյունում սուսուփուս հետևի լրահոսին:

«Ինքն այն իշխանությունն է եղել, որը տարիներ շարունակ բանակը կերել է, հիմքերը քանդել, Քոչարյանի իշխանության ժամանակ «Հոկտեմբերի 27» է եղել, որը հենց ՀՀ-ի և բանակի քանդման հիմքն է եղել: Այնպես որ թող ձայնը կտրի, վեր ընգնի տեղը, բանակը չզինելուց ամենաքիչը Քոչարյանն իրավունք ունի խոսելու»,- նշում է Խաչատրյանը:

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ Խաչատրյանն ասում է՝ դա քաղաքական չէ, բայց անգամ ֆիզիկապես տանել չի կարող նրան, որը, «հաղթանակած» նախագահ լինելով, եկավ և գրեց իր հայտնի հոդվածը։ Նա այն մարդն է, որ կաթողիկոսին «Մարտի 1»-ին չի ընդունել, բայց այսօր նրա հետ դարձել են լավ ախպերներ, հաճախ հանդիպում են:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ