«Կենդանիների խնամքի կենտրոն» տեղափոխված պիտբուլը տիրոջ մոտ է. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ջրաշենի Ամառանոցներ փողոցի տներից մեկում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա, վնասել նրանց․ 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց:

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացրել էր, որ պիտբուլ ցեղատեսակի շունն իրենց մոտ է, խնդրում էին՝ տերը կապ հաստատի:

Կենտրոնը ուշագրավ տեսանյութ է հրապարակել երկար ժամանակ իրար չտեսած շան և տիրոջ հանդիպումից՝ տեղեկացնելով, որ ՆԳՆ ՓԾ աշխատակիցների կողմից տեղափոխված պիտբուլը վերադարձել է տիրոջ մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ