Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել, երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ։

Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացել են վնասազերծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ