Փաշինյանը պետք է հայտարարի՝ եկեղեցին դարձել է հինգերորդ շարասյուն ու կատարում է ՌԴ ցանկությունները․ Քոսյան

Արվեստագետ Սասուն Քոսյանը կարծում է, որ հինգերորդ շարասյունը Հայաստանում անցել է ակտիվ գործի․ «Բազմաթիվ փորձեր արեցին քաղաքական ճանապարհով իրենց ազդեցությունը մեծացնելու, սակայն այդ ամենը չհաջողվեց, ուստի հիմա, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում՝ այլ ձևերով են որոշել հաջողության հասնել»,-Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց նա՝ անդրադառնալով Հայաստանում հեղաշրջման փորձի կանխմանը։

Սասուն Քոսյանի դիտարկմամբ՝ բոլոր հայտարարություններից հետևում է, որ Ռուսաստանը դեռևս շահագրգռված է, որ այդ ուժերը հասնեն հաղթանակի ու իշխանություն վերցնեն․ «Դժվար է ասել, որ Հայաստանն այժմ միանշանակ դեպի արևմուտք է գնում, բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հավասարակշռման քաղաքականությունն է Ռուսաստանին մղում այդ քայլերի։ Փորձում են ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա, գործողությունները թելերով տանում են դեպի Ռուսաստան»,-նկատեց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի ԱԳ նախարարը բավականին կտրուկ հայտարարութուն է արել՝ ի պատասխան Լավրովի միջամտության․ «Չեմ հիշում ՀՀ անկախության տարիներին, երբ մի ԱԳ նախարար կամ վարչապետ ու նախագահ այդպիսի կտրուկ հայտարարություն անեն Ռուսաստանի հասցեին։ Լինելով դիվանագետ և հաշվի առնելով, թե ինչ միջոցառման շրջանակներում է անում, հստակ է, որ այն ունի արտաքին քաղաքականության հստակ դիմադրության ուղերձ»։

Սասուն Քոսյանը նշում է՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շատ լավ հասկանում է ինչ է տեղի ունենում Հայաստանոււմ․ «Հասկանում է, որ սա պարզ արտաքին միջամտության ձև է, որին Հայաստանը դիմադրում է։ Մենք, իհարկե, չգիտենք նրա և Փաշինյանի խոսացկության մանրամանսերը, բայց նա չէր կարող չիմանալ, թե ինչ է տեղի ունենում։ Եվրոպական երկրները երբեք չեն խրախուսել բռնության գործելաոճը։ Դա խորթ է եվրոպական արժեքներին»։

Արվեստագետը գտնում է, որ Փաշինյանի կողմից ՝ կուսակրոնության մասին խոսելն ընդամենը պատրվակ է․ «Իրական պատճառը ռուսական արտաքին կոպիտ միջամտությունն է։ Մեր իշխանությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ դիմադրելու են դրան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ