![]()
«Այս ամբիոնից խոսում են ժողովրդավարությունից մարդիկ, ովքեր այդ ժողովրդավարության հետ կապ չունեն: Եկեք հասկանանք՝ Քոչարյանի խմբակցության ժողովրդավարական արժեքներն ինչ համատեքստում են տեղավորվում, Մարտի 1-ն է՞ր ժողովրդավարական արժեք, երբ Երևանի կենտրոնում 10 քաղաքացի էիք գնդակահարում, Պոպլավոկի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանությո՞ւնն էր ժողովրդավարական արժեք, ով խոսի ժողովրդավարությունից, դուք խոսեք վարունգից, բադրջանից, բիբարից»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» դաշինքին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին՝ Չախոյանը նշեց. «Ասում եք՝ ՀՀ-ում 37 թիվն է, բա որ 37 թիվն է հարգելի դաշնակցական գործընկերներ, Դուք այս դահլիճում ինչ գործ ունեք, երեկվա ձեր կազմակերպած լսումներին ինչ լկտի խոսույթ էր հնչում այս ամբիոնից: Կտրիճ Ներսիսյանը, որ քահանաներին ստիպում էր, որ իրենք ու իրենց հարազատները գնան ու մասնակցեն Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի աջակցության համար հրավիրված հանրահավաքներին, բա այն ժամանակ չէիք ասում՝ ինչ ես անում Կտրիճ Ներսիսյան»:
![]()