Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևի կամուրջներին

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Հյուսիսային և Հարավային կամուրջներին։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներ։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Ուկրաինայի Չերկասի և Դնեպր քաղաքներին։

Զապորոժյեի մարզի վարչակազմի տվյալներով՝ հարձակումը հարվածել է տարածաշրջանի արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտին։

Պայթյուններ են լսվել նաև Պավլոգրադ և Սմիլա քաղաքներում։

Հարձակումներից հետո Կիևի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման անջատումներ են տեղի ունեցել։

Ավերումների մասշտաբների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ